Արտակարգ դեպք Երևանում. ուսանողների վեճը ավարտվել է դանակահարությամբ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀԱԱՀ-ի (Գյուղինստիտուտ) այգում: Operativ.am-ի տեղեկություններով մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, որը վերածվել է ծեծկռտուքի:
Արդյունքում մեկ երիտասարդ է դանակահարվել, որին նախնական տվյալներով տեղափոխել են «Հերացու» անվան N 1 համալսարանական հիվանդանոց: