Զաքարյանը որ չգա, կարանք փող կտրենք չէ՞ բյուջեից. Վարդան Բոստանջյան
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկմանը պատգամավորները նիստի կեսից լքել էին դահլիճը
Իսկ դահլիճում ներկա գտնվող մի քանի պատգամավորներն եւ լրագրողները ստիպված եղան սպասել ուշացումով ներկայացած ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ Ստեփան Զաքարյանին: Այդ ընթացքում Վարդան Բոստանջյանը կատակեց. «Զաքարյանը որ չգա, կարանք փող կտրենք չէ՞ բյուջեից»:
Ստեփան Զաքարյանը ոլորտի ծախսերը ներկայանալուց հետո նշեց, որ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2018 թվականի բյուջեով հատկացվող ֆինանսավորումը չի փոխվել.
«6 միլիարդ 373 միլիոն է մեզ հատկացվել, Հանրային ռադիոյին հատկացվող գումարը եւս նույնն է մնացել՝ 785 միլիոն, «Շողակաթինը»՝ 150 միլիոն, Հ1-ին հատկացվող գումարը փոքր-ինչ աճել է՝ 249 միլիոն: Ֆինանսական մասով փոփոխություններ չկան, կարելի է ասել»