Արամ Ա-ն հայտնել է Դեյր-էլ-Զորի հայկական եկեղեցին վերակառուցելու մասին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ տեսնելով Դեր Զորի ազատագրումից հետո տեղի Սրբող Նահատակաց հայ եկեղեցու լուսանկարները, հայտարարել է‚ որ Դեր Զորի քանդված եկեղեցին ևս կվերակառուցեն :
«Հուզմունքով, ցավով և ընդվզումով դիտեցի Դեր զորի մեր եկեղեցու եւ համալիրի նկարները: Քանդված և ամայի... Դեր Զորը մեր ժողովրդի համար ցավի, տառապանքի և Ցեղասպանության հոմանիշ է: Դեր Զորը նաև մեր ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Պատմության ընթացքում մեր թշնամիները քանդել են, մենք՝ վերակառուցել: Քանդված Դեր Զորը ևս պիտի վերակառուցենք հավաքական հավատքով եւ հանձնառությամբ»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը: