Անկուսակցականները հաղթել են ՀՀԿ-ականներին
Նոյեմբերի 5–ին հանրապետության 69 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել կամ վերընտրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության արդեն գործող համայնքի ղեկավարները:
Ախթալա ու Ճամբարակ քաղաքներում, սակայն, ՀՀԿ–ական թեկնածուները պարտվել են անկուսակցական ինքնաառաջադրվածներին:
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, որտեղ գրանցված էր վեց թեկնածու, որոնցից չորսը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, 449 քվեներով գյուղապետ է ընտրվել անկուսակցական Ջասմ Մախմուդովը, որն ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է:
Հանրապետական կուսակցության թեկնածուներ են ընտրվել Ապարանում, Գորիսում, Կապանում, Սիսիանում, Քաջարանում, Ալավերդիում, Ստեփանավանում, Արենիում, Արտաշատում, այլ համայնքներում: