Վայոց ձորի սարերում քաղաքացիներ են մոլորվել
Նոյեմբերի 5-ին, ժամը 20:39-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի մոտակա սարերում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
00:16-ին փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: