Գորիսում մոտ 13 հազար քվեով քաղաքապետ է ընտրվել Առուշ Առուշանյանը
Այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում, Գորիս խոշորացված համայնքում ժամը 22:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած 13162 քաղաքացուց 55-ը քվեարկել է Սամվել Հարությունյանի օգտին, 130 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 12 945 քվե ստացել է քաղաքապետի ժ/պ Առուշ Առուշանյանը:
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանն առաջադրվել էր նաև որպես պատգամավորի թեկնածու: Նա ՀՀԿ-ի ցուցակով երրորդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն էր՝ 6879 ձայն: