Շախմատի Եվրոպայի առաջնութուն. Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լեհաստանին
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը չի կարողացել հաղթել Լեհաստանի ընտրանուն:
Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Ռադոսլավ Վոյտացշեկի հետ, Հովհաննես Գաբուզյանը սևերով ուժեղ էր Յաչեկ Թոմժակից, Հրանտ Մելքումյանը սպիտակներով զիջել է Պյորուն Կասպերին, իսկ վերջին պարտիայում Գաբրիել Սարգսյանը չի կարողացել օգտվել իր զգալի առավելությունից՝ սևերով ոչ-ոքի խաղալով Յան-Կրժիստոֆ Դուդայի հետ:
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը վաստակած 9 միավորով շարունակում է դուրս մնալ առաջին տասնյակից:
Մրցաշարային աղյուսակը 13 միավորով գլխավորում է Ադրբեջանը, որն այսօր հաղթել է Ռուսաստանի ընտրանուն: