Ամենապասիվ մասնակցությունը գրանցվել է Սասունիկում, ամենաակտիվը՝ Ենոքավանում
Հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընտրողների ամենապասիվ մասնակցությունը եղել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում։ Քվեարկելու իրավունք ունեցող 2522 քաղացուց մասնակցել է ընդամենը 389-ը՝ 15.42-ը։
Իսկ ամենաակտիվ ընտրողները եղել են Վայոց ձորի Ենոքավան համայնքի ընտրողները, քվեարկելու իրավունք ունեցող 406 քաղաքացուց մասնակցել է 318-ը՝ 78.33 տոկոսը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՏԻՄ ընտրությունների քվեարկողների թիվը 50.06 տոկոս է: