ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. ժամը 20:00-ի դրությամբ բոլոր՝ 527 ընտրատեղամասերը փակվել են
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հանրապետության 69 համայնքներում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ ժամը 20:00-ին փակվել են բոլոր՝ 527 ընտրական տեղամասերը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում առաջադրված էր մեկական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2 համայնքում՝ 6-ական թեկնածու: