Այսօր 69 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Այսօր ՀՀ-ում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
Ավագանու անդամի գրանցված 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 24 թեկնածու: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2 համայնքում՝ 6-ական թեկնածու:
Առավոտյան ժամը 8-ին բացված 527 ընտրատեղամասերում սկսվել է քվեարկությունը, որն ավարտվելու է ժամը 20-ին, ապա մեկնարկելու է ձայների հաշվարկը։
Համայնքներից 34-ը խոշորացված համայնքներ են: