Հիշել է նախկինում հնչեցրած հայհոյանքներն ու փայտի կտորով ծեծել հորեղբորը. դատավճիռ կայացվեց
Երեւանի Էրեբունի համայնքում տարեց հորեղբորը ծեծելու մեջ մեղադրվող տղամարդը տուգանվեց 100 հազար դրամով:
Ըստ մեղադրանքի՝ Սամվելը, տեսնելով իր հորեղբորը, հիշել է իրենց միջեւ տարիներ առաջ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին նրա կողմից հնչեցրած հայհոյանքները եւ վերցնելով փայտի կտորը՝ հորեղբորը սկսել է հարվածել:
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվելին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով եւ տուգանել 100 հազար դրամով: