Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային այցով մեկնել Վրաստան, որտեղ հանդիպում կունենա Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի հետ։
«ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան՝ հանդիպելու Վրաստանի իր գործընկերոջ՝ Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի հետ։ Այցի նպատակն է երկու երկրների կառույցների ավանդական համագործակցությունն էլ ավելի խորացնելն ու հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացումը»,- ասացին ոստիկանության լրատվականից:
Վրացի գործընկերոջ հետ հանդիպման օրակարգում ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳՆ-ի միջև փոխհամագործակցության խորացումն է, իրավապահ մարմինների աշխատանքների արդյունավետության առավել բարձրացումն ու գործընկերային համագործակցության զարգացումը` նկատի ունենալով նաև վերջերս «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողների հայտնաբերումը Վրաստանում։