Երևանում վրաերթի են ենթարկել 83-ամյա տղամարդուն. նա գլխի պատռվածք վերքով տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել 1934 թ. ծնված Հենրիկ Բ.-ն, որը հայտնել է, որ վայր է ընկել Տերյան փողոցի թիվ 105 շենքի բակում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 83-ամյա տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 15.20-ին, Տերյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն: