Բակո Սահակյանի մոտ քննարկվել են Հադրութի շրջանի խնդիրները
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է Հադրութի շրջան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։
Երկրի ղեկավարը կարեւորել է աշխատանքների համակարգման բարձր մակարդակի պահպանումը և համապատասխան հանձնարարականներ տվել դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ։