Անգլիայի գավաթի խաղի ժամանակ այրվել է ֆուտբոլի դաշտը (տեսանյութ)
Անգլիայի գավաթի խաղերից մեկի` «Հայդ Յունայթեդ»-«ՄԿ Դոնս» հանդիպման ժամանակ, այրվել է ֆուտբոլի արհեստական դաշտը: Պատահարի տեսանյութը հրապարակվել է «YouTube»-ի` «Tony's - 24/7 Eyes» էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Մարզման ժամանակ` մինչև խաղի սկսվելը, երկրպագուներից մեկն արհեստական խոտին է նետել ֆայերը, ինչի պատճառով էլ այն սկսվել է այրվել: Մարզդաշատի աշխատակիցները կարողացել են մարել կրակը, սակայն հանդիպման մեկնարկը ստիպված են եղել հետաձգել 15 րոպեով: Խաղն ավարտվել է 4:0 հաշվով` հօգուտ «ՄԿ Դոնս»-ի: