Ովքե՞ր են Ավակովի որդուն ձերբակալողները. ամենաբարձր աշխատավարձով, ամենալավ զինված, ամենաճոխ հագնված ստորաբաժանումը
ՆԱԲՈւ (Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրո): Կարգախոսը` «ուժ և պատիվ»: Այս տղերքը ամենաբարձր աշխատավարձով, ամենալավ զինված, ամենաճոխ հագնված ստորաբաժանումն են ալամ Ուկրաինայով: Ունեն գրեթե անսահմանափակ քննչական, օպերատիվ-հետախուզական և ուժ կիրառելու լիազորություններ: Որոնց շնորհիվ գոյության երկու տարում գործող ու նախկին պաշտոնյաներից հետ են բերել 15 մլրդ դոլար` պետությանը:
Հակակոռուպցիոն բյուրոն նրանք երբեմն կատակով կոչում են` Անտիկոր (հակակորոզիոն իմաստով), իբր չեն թողնում, որ պետությունը ժանգոտվի, կորոզացվի:
Սաակաշվիլու ստեղծած ու ժամացույցի պես աշխատող այս կառույցը մի քանի օր առաջ ձերբակալել է ՆԳ նախարար Ավակովի որդուն, այսօր էլ խուզարկելու է նախագահին պատկանող գործարանները:
Գրողը մեզ կկի բռնապետական ռեժիմով առանց պայքար պայքար մինչև վերջ... սա հպարտություն է:
Միքայել Նահապետյան. Ֆեյսբուք