Հայաստանում այսօր նշվում է Սոցիալական աշխատողի օրը
Հայաստանում այսօր նշվում է Սոցիալական աշխատողի օրը։ 2009-ի սկզբին Հայաստանի կառավարությունը հայտնել է նոր տոնի ՝ Սոցիալական աշխատողի օրվա մասին, որը նշվելու է նոյեմբերի 4-ին։ Միաժամանակ սոցիալական աշխատողների հարցերով նախարարությունը տեղեկացրել է, որ նոր տոնը նշելու են Հայաստանի մոտ 4 4 հազար աշխատողներ։
Կառավարության որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը իր ստեղծման օրվանից (1918թ․) բախվել է սոցիալական բարդագւոյն խնդիրների՝ աղքատության, սովի, բազմաթիվ փախստականների ու որբերի, զանգվածային հիվանդացության ու մահերի։ «Իրավիճակը կարելի էր հաղթահարել միայն բոլոր ուժերի համախմբումով, ճշգիտ ու հետևողական սոցիալական քաղաքականության անցկացումով։ Դեռ 1918 թ․ նոյեմբերի 4-ին Առաջին հանրապետության կոալցիոն կառավարությունը ձևավորել էր հանրային հարցերով նախարարություն, ինչով էլ հիմք էր դրել բնակչության սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությանը»,- ասվում է կառավարության որոշման մեջ։