Կանանց Հայաստանի հավաքականի չորրորդ հաղթանակը
Հունաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց հունգարացիների հետ: Նախորդ տուրում Վրաստանի թիմին 0:4 հաշվով պարտվելուց հետո հայ շախմատիստուհիները հանգստյան օրից հետո առավելության հասան 3:1 հաշվով: Հաղթանակներ տարան սպիտակներով հանդես եկած առաջին համար Էլինա Դանիելյանն ու երրորդ համար Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը սեւերով խաղացին ոչ ոքի:
Հայաստանի հավաքականը չորս հաղթանակից եւ 2 պարտությունից հետո 8 միավորով բաժանում է 6-10-րդ տեղերը: Առաջատարը Ռուսաստանն է՝ 11 միավոր, Վրաստանը երկրորդն է՝ 10 միավոր: