Հայաստանի բնակչության թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ:
Այն կազմել է 2 միլիոն 979 հազար 600 մարդ:
Եթե հիմք ընդունենք ԱՎԾ տվյալները՝ հուլիսից-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է ընդամենը 300-ով, իսկ հունվարի 1-ի համեմատ՝ 6500-ով: