Մարտական դիրքերը ջրով ապահովող մեքենաների արտաքին տեսքն անընդհատ հիշեցնում է, որ հարևանդ Ադրբեջանն է (լուսանկարներ)
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մարտական դիրքերը ջրով ապահովող մեքենաների արտաքին տեսքն անընդհատ հիշեցնում է, որ հարևանդ Ադրբեջանն է՝ կրակահերթերի տեղերն անպակաս են մեքենայի ողջ մակերեսով:
Հատկապես վերջին 1.5 տարիներին իրականացված մասշտաբային ինժեներական աշխատանքից հետո մեր ենթակառուցվածքները համեմատաբար անվտանգ են, սակայն լրացուցիչ անվտանգության միջոցառումները ավելորդություն չես համարի:
Իհարկե խնդիրը նվազագույնին կհասցնի մարտական դիրքերը ջրով ապահովելու չափազանց ամբիցիոզ ծրագիրը, որն առավել ակտիվ փուլ կմտնի հաջորդ տարի»: