«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն ազատ արձակվեց
«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից։ Նրա պատժի ժամկետը ավարտվել է:
Այս տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը կալանավորվել էր 2016 թվականի մայիսի 3-ին և դատապարտվել 1.5 տարի ազատազրկման: