Հնդկաստանում ընդհանուր որովայնով և վերջույթներով սիամական երկվորյակներ են ծնվել (տեսանյութ)
Հնդկական Ամբայոգայ նահանգում ծնվել են հազվագյուտ սիամական երկվորյակներ, ովքեր ընդհանուր որովայն և վերջույթներ ունեն: Այս մասին գրում է The Indian Express-ը:
Բժիշկների տվյալներով՝ երեխաները 3,7 կգ են և ունեն իրենց թոքերը ու սիրտը, ընդ որում՝ ընդհանուր լյարդ և այլ օրգաններ:
Նշվում է, որ ի սկզբանե բժիշկները հույս չունեին երեխաների կյանքերը փրկելու, սակայն նրանց արհեստական շնչառական սարքին միացրեցին:
Ցավոք նորածինները մահացել են ծնունդից մի քանի օր անց: