Ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել
Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Նարեկ Ասլանյանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Հայաստանի Մ-21 հավաքականին առաջիկա խաղերում: Փոխարենը հավաքական են հրավիրվել Աշոտ Ադամյանը «Բանանցից» և Արթուր Նադիրյանը «Փյունիկ»-ից: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
2017 նոյեմբերի 10-ին և 14-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ հյուրընկալելով համապատասխանաբար Ռուսաստանի և Սերբիայի Մ-21 հավաքականներին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին` Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 6-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: