Հայաստանի նախագահը միշտ ընդունել է Ռուսաստանի պատվիրակություններին. Ռիժկով
Նոյեմբերի 2-ին՝ խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարել է, որ ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի խորհրդարանի միջև համագործակցության հանձնաժողովի նիստը շատ արդյունավետ էր:
«Նիստի ընթացքում հայկական կողմը 9 ելույթ է ունեցել, ռուսական կողմը՝ 6: Դրանք ելույթներ էին, որոնց ընթացքում մենք մեզ մտահոգող հարցերը բարձրացրեցինք», - ասել է նա:
Նշել է նաև, որ ռուսական պատվիրակությանը ընդունել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի խորհրդարանի միջև համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն իր հերթին նշել է, որ Հայաստանի նախագահն առաջին անգամ չէ հյուրընկալում ռուսական պատվիրակության անդամներին:
«Այս տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բոլոր 15 հանդիպումներին մեզ միշտ ընդունել է նախագահը: Երբեք չի եղել, որ նախագահը մեզ չընդունի: Մենք շատ գոհ ենք այս, թեկուզ կարճ հանդիպումից», - ասել է Ռիժկովը