Ավտովթար Լոռու մարզում
Shamshyan.com-ը հայտնում էִ.
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Շենգավիթ թաղամասի բնակիչ, 47-ամյա Գուրգեն Կարապետյանի վարած Opel մակնիշի 27 SL 900 համարանիշի և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 65-ամյա Սերժիկ Մաշինյանի վարած Opel մակնիշի 34 RD 879 համարանիշի ավտոմեքենաները:
Opel-ի վարորդ Գ. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն և ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել հիվանդանոցից:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասներն՝ այստեղ: