Հակառակորդը անկանոն կրակ է բացել հայ դիրքապահների և շրջակա գյուղերի ուղղությամբ
Operativ.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 2-ին, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը, կիրառելով տարբեր զինատեսակներ, անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների և շրջակա գյուղերի ուղղությամբ:
Operativ.am-ը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացավ, որ կրակոցների արդյունքում ոչ ոք չի տուժել:
«Եղել են կրակոցներ, ավելի շատ դիրքերի ուղղությամբ, մասամբ նաև գյուղերի, բայց անկանոն կրակոցներ են եղել, որոնք եղել են անհետևանք»,- մեզ հետ զրույցում նշեց Արծրուն Հովհաննիսյանը: