Հրապարակվել է Բեն Լադենի օրագիրը
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզությունը մի շարք այլ փաստաթղթերի հետ հրապարակել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի օրագիրը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Բացի համակարգչային ֆայլերից և թվային փաստաթղթերից, որոնք գրավվել են պակիստանյան Աբբոտտաբադ քաղաքում ստուգման ժամանակ՝ 2011 թվականի մայիսին, Կենտրոնական հետախուզությունը հայտնաբերել է օրագիր, որն իր մեջ ներառում է գրառումներ, որոնք Բեն Լադենն արել է մահվան օրերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայյտնի էր դարձել, որ Կենտրոնական հետախուզությունը հրապարակել է 470 000 ֆայլեր, որոնք ստացել են Բեն Լադենի սպանության ժամանակ: