Եվրոպայի առաջնություն. Հունգարիա - Հայաստան՝ 2:2
Հունաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի թիմի հետ՝ 2:2:
Հայկական թիմի առաջատար Լևոն Արոնյանը սեւերով խաղաց Պետեր Լեկոյի հետ: Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով միավորը կիսեց Վիկտոր Էրդոշի հետ: Գաբրիել Սարգսյանի մրցակիցն էր Ռիչարդ Ռապորտը, Հրանտ Մելքումյանինը՝ Ֆերենց Բերկեշը:
Երկու թիմերն էլ վաստակել են 8 միավոր և ընթացիկ առաջատարներ են: Տուրի ամփոփումը կլինի ավելի ուշ: