Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ «Россия 24» հեռուստաընկերությանը (տեսանյութ)
ՀՀ ԶՈւ-ն մեր պետության համար ամենակարևոր ատրիբուտներից է, այն կոչված է պաշտպանելու մեր ժողովրդի ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Այս մասին նշել է նախագահ Սերժ Սարգսյանը «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մեր զինված ուժերը վատ չեն զինված նյութատեխնիկական առումով, իրենց տնօրինության տակ ունեն ժամանակակից զինտեխնիկայի լուրջ օրինակներ, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող սպաներ: Սակայն դա չի նշանակում, որ մեր զինուժը չպետք է զարգանա զորքերի կառավարման, սպառազինության մոդերնիզացման տեսանկյունից»,- նշել է նա: