Դպրոցների և մանկապարտեզների հսկողությունն ուժեղացնելու խնդրանքով քաղաքապետարանը կդիմի ոստիկանությանը
Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը բարձրաձայնեց Երևանի դպրոցների և մանկապարտեզների անվտանգության կազմակերպման հարցը: Նա անդրադառնալով հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդառելու դեպքին, հարց ուղղեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Արմավիրի մարզի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից հետո խոսում են դպրոցներում և մանկապարտեզներում անվտանգության կազմակերպման խնդրի մասին: Ի՞նչ լրացուցիչ միջոցներ են նախապատրաստվում մանակապարտեզների և դպրոցների անվտանգությունն ապահովելու համար»:
Որին Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ մինչեւ այդ հարցին լուծում տալը, քաղաքապետարանը կդիմի ոստիկանությանը՝ դպրոցների և մանկապարտեզների հսկողությունն ուժեղացնելու խնդրանքով. «Մենք պետք է անվտանգության պայմաններն ուժեղացնենք: Խնդրելու ենք Երևան քաղաքի ոստիկանությանը, որպեսզի իրենք էլ հսկողությունն ուժեղացնեն, մինչեւ տեսնենք հետագայում անվտանգության առումով ինչ քայլեր ենք ձեռնարկելու»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզումտ տղամարդը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պահում էր 3-ամյա երեխայի: Պատանդառուն Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է, նա ձերբակալվել է: