«Աստվածների կողմից արդարացված» 4-ամյա երեխային բռնաբարող անձը ձերբակալվել է
Գանայում ձերբակալել են 18-ամյա տեղացի բնակչին‚ ով մեղադրվում է 4-ամյա հարևանուհուն սեռական բռնության ենթարկելու մեջ‚ փոխանցում է Lenta.ru-ն:
Աղջկան բռնաբարել է այս տարվա հոկտեմբերի 20-ին: Տեղի ունեցածի մասին երեխայի մայրը դիմել է գյուղի առաջնորդին՝ պահանջելով չարագործին պատժել:
Սակայն նա պատասխանել է‚ որ կասկածյալը մեղավոր չէ‚ քանի որ «իրեն այդ մասին աստվածներն են ասել»: Տեղի ունեցածը լայն հասարակական տարածում է գտել: Մասնավորապես՝ սոցցանցերում տարածվել է #JusticeForHer (Արդարություն նրա համար) հեշթեգը:
Նշվում է նաև‚ որ մարդիկ ավելի քան չորս հազար դոլլար են հավաքել երեխային վիրահատելու համար: Իր մոր խոսքերով՝ տեղի ունեցածից հետո երեխան չի կարողացել նորմալ կանգնել և քայլել: