Բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դին
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:59-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 18 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1965 թ. ծնված Ա. Գ.-ի դին: