Երբեք ոչ մի օրենքով լավտղություն չի եղել կնոջ կամ երեխայի վրա ձեռք բարձրացնելը
Երբեք ոչ մի օրենքով լավ տղություն չի եղել կնոջ կամ երեխայի վրա ձեռք բարձրացնելը։ Օրենքի պատիժը նման դեպքերում քիչ է, հասարական ճնշումը պետք է աշխատի։
Ընդհանրապես այս դեպքը վերլուծել է պետք ու մանկապարտեզների անվտանգության թեման քննարկել. իրականությունն այն է, որ մեր մանկապարտեզներն անպաշտպան են ու խիստ խոցելի բոլոր տեսակների տականքների ներխուժման համար, բանկերն ու պետական հիմնարկները պահակակետեր ունեն, որտեղ հասուն մարդիկ են աշխատում, բայց մեր հասարակության ամենափոքր ու ամենաթանկ անդամներին պաշտպանող չկա նման դեպքերից։
Մանկապարտեզների համար պետք է պարտադիր լինի պահակակետ ունենալը, մեծ բյուջե չի, կլինեն տեղեր, որտեղ ծնողները ևս պատրաստ կլինեն վճարել դրա համար։ Ամենաթանկը մեր երեխաներն են:
Զոհրապ Եգանյան. Ֆեյսբուք