Երեք կրակոց՝ մանկապարտեզում. պատանդառուն վնասազերծվեց, 3-ամյա երեխային ազատ արձակեցին (լուսանկար)
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի շենքից, որում զինված անձը պատանդ էր վերցրել 3-ամյա երեխային, ոստիկանության աշխատակիցները դուրս բերեցին երեխային: Դեպքի վայրում 3 կրակոց է հնչել, պայթյունի ձայն և գոռգոռոցներ, որից հետո երեխան դուրս է բերվել մանկապարտեզից և շտապ տեղափոխվել հիվանդանոց:
Մանկապարտեզ ներխուժած անձը վնասազերծվել է: Ներսում կա երկու վիրավոր: Նրանք վիրավորվել են կոկորդից: Մանրամասները` քիչ անց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պատանդառուի մոտ գտնվող 3-ամյա երեխայի վիճակը նորմալ է, վնասվածքներ չունի: