Պատանդառուի մոտ գտնվող 3-ամյա երեխայի վիճակը նորմալ է, վնասվածք չունի. մանկապարտեզից քաղաքացիներ են դուրս եկել
Արմավիրի «Մանուշակ» անկապարտեզի շենքում այս պահին պատանդառուի մոտ գտնվող 3-ամյա երեխայի վիճակը նորմալ է, նա որևէ վնասվածք չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել են քիչ առաջ «Մանուշակ» մանկապարտեզից դուրս եկած քաղաքացիները:
Նրանք հրաժարվել են որևէ բան ասել ներսում վիրավորների առկայության մասին հարցին: Նրանց խոսքով, երեխան դեռ պատանդառուի մոտ է, իրավիճակը վերահսկվում է ոստիկանների կողմից:
Ներսում է գտնվում շտապօգնության բրիգադը, պատանդառուի հետ բանակցություններ է վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: