Հարազատները պնդում են՝ Արմավիրի մանկապարտեզի առնվազն 2 դայակ գտնվում է ներսում. նրանցից տեղեկություն չունեն
Չնայած ոստիկանության լրատվական ծառայության ներկայացուցիչ, ավագ տեսուչ Մարտուն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ հիվանդանոցներից ոստիկանություն որևէ ահազանգ մարմնական վնասվածքով տեղափոխված անձանց մասին տեղեկություն չի ստացվել՝ կապված «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած հարձակման հետ, դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ ներսում էլի մարդիկ կան:
Դրսում հավաքվածներից Գոհար Բաղդասարյանը լրագրողներին հայտնել է, որ իր դուստրը՝ Սեդա Մարտիրոսյանը, ով այդ մանկապարտեզում դայակ է աշխատում, մինչև այս պահը գտնվում է մանկապատրեզի ներսում: Վերջին անգամ նրա հետ խոսել է ժամը 17-ի սահմաններում, այս պահին անհասանելի է հեռախոսը: Մեկ այլ կին էլ նշել է, որ իր մայրը՝ Սոնյա Հովհաննիսյանը, ով նույն մանկապարտեզում դայակ է աշխատում, նույնպես տուն չի վերադարձել: