Ալավերդիում ուժեղ քամին տապալել է 20 մետրանոց ծառը. այն ընկել է «BMW» մակնիշի 4 մեքենաների վրա
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառ է կոտրվել և ընկել կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քամու հետևանքով մոտ 20 մ երկարությամբ ծառն ընկել է «BMW 320» մակնիշի 35 FS 859 , BMW 320 մակնիշի 35 PO 438, BMW X5 մակնիշի 07 UU 341 և BMW 320 մակնիշի 29 UL 275 պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: