Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը պատանդառության դեպքի վայրում է
Ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը դեպքի վայրում է և բանակցություններ է վարում Արմավիրի մարզի «Մանուշակ» մարտապարտեզում աշխատակիցներին և 3 տարեկան երեխային պատանդ վերցրած անձի հետ: Այս մասին դեպքի վայրում հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի վերլուծության և լրատվության բաժնի ավագ տեսուչ Մարտուն Սիմոնյանը: