Արմավիրի մարզում մանկապարտեզի երեխաներին և աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը դանակի սպառնալիքով պահանջում է իր նախկին կնոջը.նոր մասնրամասներ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Արմավիրում գտնվող մանկապարտեզում տղամարդը պատանդ է վերցրել երեխաներին և աշխատակիցներին:
Ինչպես հայտնի է դարձել՝ Արմավիրում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզում դանակով հարձակում գործած անձը մանկապարտեզում աշխատող դայակներից մեկի ամուսինն է:
Մանկապարտեզ ներխուժած անձը վնասել է իր նախկին կնոջն ու զոքանչին: Կնոջը հաջողվել է փախչել, իսկ տղամարդը պատանդ է վերցրել երեխաներին և աշխատակիցներին՝ պահանջելով իր կնոջը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ նախկին պատգամավոր, արմավիրի բնակիչ Ռուստամ Գասպարյանից՝ այս պահին մանկապարտեզի շենքում է տղամարդու զոքանչը, տնօրենը և 1 երեխա:
«Պահանջում է կնոջը: Ասում են, որ վնասել է մանկապարտեզի տնօրենին՝ զոքանչին, ականջի մոտ խփել է»,-նշեց Ռուստամ Գասպարյանը:
Ներկա պահին դանակով մանկապարտեզ ներխուժած անձի հետ բանակցություններ են վարվում: