Չմոռանանք, որ մենք գտնվում ենք պատերազմի մեջ
Չմոռանանք, որ մենք գտնվում ենք պատերազմի մեջ: Այո, սա նորություն չէ, պարզապես նորությունն այն է, որ շուտ կորցնում ենք մեր զգոնություն, տրվում ենք հույզերին, որոնք էլ ավելի են մեզ կտրում իրականությունից: Որպեսզի հասկանաս, թե ինչ ռազմական իրավիճակում է գտնվում երկիրդ, պետք է մի գիշեր անցկացնես սահմանապահ գյուղում, դիրքում: Պարզապես լինես այնտեղ, ոչինչ չանես, լինես ու տեսնես , թե իրականում թշնամին որքան նենգ ու դավադիր է, տեսնես ու զգաս, թե ինչպես է ատամները սրած սպասում քո թուլանալուն:
Պատերազմը դեռ չի ավարտվել, այն դեռ շարունակվում է: Իսկ ե՞րբ կավրտվի այն, դժվար հարց է, շատ դժվար, քանի որ թշնամին որքան նենգ ու դավադիր է նույնքան էլ անկանխատեսելի ու արկածախնդիր է: Մեր ուժը մեր բանակն է, այնտեղ ծառայող 18-20 տարեկան զինվորն է, պատերազմի միջով անցած հերոս սպան է, ինչպես նաև մեր ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է:
Կարեն Հովհաննիսյան.ֆեյսբուք: