Ֆրանսահայ երգչուհին ճանաչվել է լավագույն Էսմերալդա
Հայկական արմատներով ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարան ճանաչվել է պատմության մեջ Էսմերալդայի լավագույն դերակատարը հայտնի երաժշտա-թատերական Notre-Dame de Paris ներկայացման մեջ։
Էսմերալդայի դերը մյուզիքում նա ստացել է 1997 թվականին։
Ներկայում 46-ամյա երգչուհին շրջագայում է ողջ աշխարհում իր նոր սոլո նախագծով և դաստիարակում 3 երեխաների։