Ավտոմեքենան կողաշրջվել է Արարատի մարզում
Shamshyan.com-ը հայտնում է.
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտոթվար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 31-ամյա Ալիկ Մինասյանը Այգեպատ-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2109 մակնիշի 34 ZQ 382 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեյելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով ուղևորուհի, համագյուղացի, 31-ամյա Ֆենյա Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:
Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասներն՝ այստեղ: