Ցուկերբերգի նոր ֆեյսբուքյան կանոնները
Facebook-ը խստացնում է քաղաքական գովազդի տեղադրման կանոնները: Այս մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը:
«Քաղաքական գովազդատուները պետք է ներկայացնեն իրենց նույնականացման մասին ավելի շատ վկայություններ: Երբ նրանք դա անեն, մենք կճանաչենք նրանց գովազդը որպես քաղաքական, և նրանք պարտավոր կլինեն բացահայտել՝ ով է վճարել դրա համար», - ասել է նա: Նոր համակարգի թեստը կսկսվի ԱՄՆ հաջորդ դաշնային ընտրություններին:
Բացի այդ`ավելի թափանցիկ կդառնա նաև ոչ քաղաքական գովազդը: Շուտով Facebook-ը կփորձարկի նոր գործառույթներ, ինչը թույլ կտա յուրաքանչյուր այցելուի տեսնել, թե ինչ գովազդ է պատվիրել իրենց կողմից ընտրված ցանկացած օգտահաշիվը:
Քաղաքական գովազդի պատվիրատուների էջում կարելի է տեսնել տեղադրվող հոլովակի պատմությունը և իմանալ դրա գինը, ինչպես նաև գնահատել լսարանը, որին դրանք ուղղված են: