Ռոնալդուն հայտնել է ապագա դստեր անունը
Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքկանի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ միասին հայտնել են ապագա երեխայի անունը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Աղջկա անունը, ով պետք է ծնվի նոյեմբեր ամսին, սիրահարները որոշել են դնել Ալանա Մարտինա: Այս մասին Ռոնալդուն հայտնել է «Instagram»-ի իր ուղիղ եթերում:
Ֆուտբոլիստի խոսքով՝ Ալանա անունն ինքն է ընտրել, իսկ Մարտինան՝ իր կինը:
Ֆուտբոլիստն արդեն 3 երեխա ունի՝ 7-ամյա Կրիշտիանու կրտսերը և 4 ամսական երկվորյակներ Եվան և Մատեոն: