Պուտինը 4 բալիստիկ հրթիռ արձակեց (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չորս բալիստիկ հրթիռ է արձակել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Ինչպես հաղորդել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գլխավոր հրամանատարը մասնակցել է ռազմավարական միջուկային ուժերի ղեկավարման մարզմանը: Մարզման ընթացքում փորձարկվել է ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի գործարկումը:
Ինչպես հաղորդվում է, բալիստիկ հրթիռներն արձակվել են «Плесецк» տիեզերակայանից: Թիրախի ճանապարհին դրանք հաղթահարել են մի քանի հազար կիլոմետր: Նախօրեին Վլադիմիր Պուտինը նշել է ռուսական բանակի մարտական պատրաստվածության կարևորության մասին: