Սխալ տեղեկություն է. Արգամ Աբրահամյանը՝ հոր և աներոջ միջև եղած լարվածության մասին
Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանից ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն տեղեկություններին, ըստ որոնց՝ խիստ լարվել են վերջինիս հոր՝ Հովիկ Աբրահամյանի և աներոջ՝ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները:
«Իհարկե ոչ, սխալ տեղեկություններ են»,- ասել է Արգամ Աբրահամյանը:
Մամուլում մի քանի օր առաջ գրվել էր, որ «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակի տոնակատարության ժամանակ Հովիկ Աբրահամյանը չի հրավիրվել «Փարավոն» ռեստորան, թեև ներկա են եղել Ծառուկյանի մյուս խնամիները: