ԱԺ-ն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը
Ազգային Ժողովն այսօր քվեարկությամբ հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին:
Այն ընդունվեց 89 կողմ, 9 դեմ ձայներով:
Օրենքի նախագծի ընդունմանը դեմ քվերակեց ԱԺ «Ելք» խմբակցությունը:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծի ընդունմանը.
«Պաշտպանության նախարարի ներկայացմամբ, մենք ասել ենք և ասում ենք, որ ներկայացված օրենքը իր թևերն է փռում պճեղի մինիգիտով բանակից ազատվողների վրա և այս օրենքն այդ պրոբլեմատիկան չի կարգավորում, այն ավելի է խորանալու: Մենք դեմ ենք օրենքին»: