Կոտրած տաշտակի առջև կանգնած նախկին պատգամավորին մխիթարել են. երեխային կառավարությունում աշխատանք են տվել
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը հարյուր հազարավոր դոլարներ է ծախսել կրկին պատգամավոր դառնալու համար։ Սակայն, ինչպես պարզվեց, նրա «նվիրական» երազանքը հօդս ցնդեց, և նա կանգնեց կոտրած տաշտակի առջև։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները Արզաքանցյանին սփոփել էին` խոստանալով որևէ պաշտոն տալ կառավարության օղակներից մեկում, սակայն այդպես էլ չէին տվել։ Հիմա նախկին պատգամավորը ստիպված է մխիթարվել մի բանով, որ երեխաներից մեկին ՀՀ վարչապետի աշխատակազմում գործ են տվել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: