Հայ երեխաները կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով
Հայաստանի քաղաքացի չհանդիսացող ծնողների հայ երեխաները կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ դյուրացված կարգով:
Այդ մասին ԱԺ-ում հոկտեմբերի 26-ին հայտարարել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով Քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքերում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, եթե երեխան ծնվել է Հայաստանի քաղաքացի չհանդիսացող ծնողից, բայց ազգությամբ հայ է, ապա նա կարող է Հայաստանի քաղաքացիություն ստանալ դյուրացված կարգով: Այս փոփոխություններն առաջարկվել են Կառավարության կողմից՝ համաձայն 2015-ի դեկտեմբերին սահմանադրական նոր փոփոխությունների: