Ջավախքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման ավելի քան 160 փաստ
Օգոստոսի 25-ից հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Ջավախքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 161 փաստ, նշված է Վրաստանի ՆԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ոստիկանները բացահայտել են փայտասղոցման արտադրամասերի տեխնիկական կանոնակարգի պահանջները խախտած 20 մարդու:
ՆԳՆ աշխատակիցները Բորժոմիի, Ադիգենի, Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի եւ Ախալցխայի շրջաններում ապօրինի սղոցված կլոր գերաններ եւ տախտակներ են հայտնաբերել մեղադրվող անձանց ավտոմեքենաների մեջ եւ բռնագրավել:
Ոստիկանության որոշմամբ՝ ավտոմեքենաները եւ արտադրամասերը կնքվել են: Բռնագրավված փայտանյութը փորձաքննության է ուղարկվել:
Քրեական գործ է հարուցվել «ապօրինի ծառահատման եւ թփերի հատման» մեղադրանքով, որով տուգանք կամ մինչեւ 1 տարի ժամկետով ուղղիչ աշխատանքի պատիժ է սահմանվում, հայտնում է «Նովոստի Գրուզիան»: